Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախորդ տարի 153,241 հազար դոլար է ծախսել ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության համար: Այս մասին են վկայում ամերիկյան Sunlight Foundation-ի հրապարակած զեկույցի տվյալները:
Լոբբիստական գործունեության համար ամենից շատ գումարներ ծախսած երկրների տասնյակում են Վրաստանն ու Ադրբեջանը՝ 2.3-ական միլիոն դոլար: Թուրքիայի կառավարությունը մոտ 1.8 միլիոն դոլար է ծախսել:
Առաջին տեղում ԱՄԷ-ն է՝ 14.2 միլիոն դոլար, հաջորդում են Կանադան եւ Գերմանիան:




























