«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված միջազգային ակցիային. մայիսի 17-ին 18։00–ից մինչեւ 24։00–ն եւ մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչեւ 18։00–ն, Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջեւ։
Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիայի կազմակերպչական կոմիտեն միջոցառման տասնամյակի առիթով իրականացնում է «Գիշերային Գեղադիտակ» ծրագիրը, որին նաեւ մասնակցում է Beeline Կապի թանգարանը։ Ակցիայի շրջանակում թանգարանների բոլոր այցելուները կարող են ինքնալուսանկարվել թանգարաններում եւ ուղարկել դրանք հատուկ անվճար հավելվածի միջոցով։ Ուղղարկված լուսանկարները կցուցադրվեն միաժամանակ ակցիային մասնակցող բոլոր թանգարաններում, այդ թվում՝ Beeline Կապի թանգարանում։
«Գիշերային Գեղադիտակ» ծրագրին միանալով՝ մենք կարող ենք առաջարկել այցելուներին ոչ միայն ծանոթանալ թանգարանի նմուշներին, այլ նաեւ մեր թանգարանում կազմակերպել յուրահատուկ, հետաքրքիր եւ ուրախ «սելֆիներ»՝ նաեւ իրենց ընկերների հետ։ «ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել մեր Կապի թանգարան «Թանգարանների գիշեր»–ը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավարի ժ/պ Տաթեւ Այրումյանը:
Beeline Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաեւ հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։ Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։
«Գիշերային Գեղադիտակ» ծրագիրը հասանելի է հետեւյալ հղմամբ՝ http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation
«Գիշերային Գեղադիտակ» ծրագրին մասնակցելու համար պետք է բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif հավելվածը եւ ստանալ ակտիվացման գաղտնաբառը։




























