Քալիֆորնիական Ֆրեզնո քաղաքի հայ համայնքը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտե է ստեղծել, որպեսզի 2014-2015թթ.-ին հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպի: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հիմնական նպատակը Ֆրեզնոյի համալսարանի տարածքում հուշարձանի շինարարությունն է: Ճարտարապետ Փոլ Խալաջյանի նախագծած շինությունը կխորհրդանշի հայ ժողովրդի համար կարեւոր մշակութային արժեքներ: Հուշարձանը կկառուցեն բետոնից եւ տուֆից, բաղկացած կլինի 9 սյունից, որոնք կնմանվեն Հայաստանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Սյուների բարձրությունը շրջանաձեւ կնվազի՝ 1-ինը 19 ֆուտ բարձրությամբ, վերջինը՝ 15 ֆուտ: Սյուների վերեւում կիսատ լուսապսակ կլինի, որը կխորհրդանշի հայ ժողովրդի միասնությունը:




























