Սուրբ Խաչի երեւման տոնի առթիվ մայիսի 18-ին՝ ժամը 14.30-ից 15.30-ը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները կազմակերպում են «Խաչի քարոզ»:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, թե նպատակը Հիսուս Քրիստոսի փրկագործ խաչի վրա մարդկանց ուշադրությունը հրավիրելն է:
Օրվա ընթացքում երիտասարդները նախատեսում են բաժանել Սուրբ Խաչի աղոթքներ, ֆլայերներ, թերթոններ եւ քաղաքային տրանսպորտի վարորդներին նվիրել խաչեր՝ առաջարկելով դրանցով փոխարինել մեքենաներում կախված աչքուլունքները:
Երիտասարդները նախատեսում են ծրագիրն իրականացնել Մաշտոց պողոտայի՝ Փակ շուկայի եւ Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի պետ. թատրոնի միջեւ գտնվող կանգառներում:




























