Թանգարանն այսօր անցումային վիճակում: Մայիսի 16-ին կայացած Մոսկվա-Երեւան-Թբիլիսի մուլտիմեդիական տեսակամուրջի ընթացքում նման տեսակետ է հայտնել Ս. Փարաջանովի աննվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ժամանակակից թանգարանները փոփոխությունների են ենթարկվում` հասարակության պահանջները բավարարելու նպատակով: «Նոր տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ են գործարկվում` հնարավորինս շատ հաճախորդներ գրավելու համար: Հավաքածուների էլեկտրոնային տարբերակներ են ստեղծվում: Ժամանակակից այցելուն ներկայացման ձեւին մեծ նշանակություն է տալիս», - նկատել է տնօրենը:
Նշենք, որ մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է համարվում: Մայիսի 17-ին «Գիշեր` թանգարանում» խորագրով համաեվրոպական ակցիա է իրականացվելու: Այս տարին նախաձեռնությանը Հայաստանի եւ Ղարաբաղի 101 թանգարաններ կմասնակցեն:




























