Հայաստանի բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան»  ՊՈԱԿ-ում 2014թ. մայիսի 17-ին տեղի կունենա թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշերվան» նվիրված միջոցառում: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հանդես կգա «Թանգարանները միավորում են մեզ»  խորագրի ներքո:

 Միջոցառման շրջանակում «Հայաստանի բնության պետական թանգարան»-ում կներկայացվի «Արվեստի շունչը Մեսրոպյան տառերում»  խորագրով  ցուցահանդեսը և  տեղի  կունենա համերգ` Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Համերգային ծրագրով հանդես կգան նաև Երևանի «Քուշնարյանի» անվան արվեստի դպրոցի սաները /տնօրեն Էդգար Գյանջումյան/: