Շաբաթ օրը Լաոսում բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող  ռազմաօդային ուժերի օդանավը վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԼԺԴՀ-ի պաշտպանության նախարարության աղբյուրը: 

«Լաոսի ՌՕՈՒ  օդանավը, որտեղ եղել է 14 մարդ, այդ թվում նաեւ` բարձրաստիճան պաշտոնյաներ, վթարի է ենթարկվել Սիենգ Կուանգ նահանգի ճանապարհին: Պատվիրակությունն ուղեւորվում էր Լաոսի ժողովրդական բանակի երկրորդ դիվիզիայի հոբելյանի տոնակատարությանը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ վթարի պատճառով հետաձգվել են  երկրորդ դիվիզիայի 55-ամյակին նվիրված բոլոր տոնական միջոցառումները, այդ թվում նաեւ  զինվորական շքերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: