Անգոլայում 90 հազար մարդ լծվել է մարդահամարի գործին, որն անցկացվում է երկրի անկախացումից հետո առաջին անգամ, փոխանցում է BBC-ն:
Նշվում է, որ մարդահամարն անցնում է արագ, կազմակերպված եւ հանգիստ: Նախորդ մարդահամարը կատարվել էր 1970թ.: Այն ժամանակ երկիրը Պորտուգալիայի գաղութն էր, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Անգոլայի կառավարությունը հույս էր հայտնել, որ մարդահամարի ընթացքում հավաքված տվյալները կօգնեն պլանավորել ծախսերը եւ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:




























