Կարծիք կա, որ ամենառոմանտիկ լեզուն ֆրանսերենն է, սակայն գիտնականները պնդում են, որ իսկական «սիրո լեզուն» են գտել, որին տիրապետելու համար հարկավոր չէ որեւէ բառարան քրքրել, գրում է Daily Mail-ը:

Հետազոտական խմբի անդամները փորձել են պարզել, թե որոնք են զույգ սեռի համար ամենագրավիչ բառերը: Այդ նպատակով ծանոթությունների կայքերում, որտեղ տղամարդիկ եւ կանայք իրենց անձն ու բնավորությունն են նկարագրում` այդ կերպ փորձելով հակառակ սեռի հետաքրքրությունը գրավել, 12 հազար պրոֆիլների դիտարկում է իրականացվել, հաղորդում է Mignews.ru-ն:

Համաձայն հետազոտության արդյունքների, առանձնակի ուշադրության են արժանանում այն կանայք, որ իրենց հետեւյալ բառերով են նկարագրում`«անուշիկ», «հավակնոտ», «խոհուն»:

Իրենք` կանայք, առավել հաճախ հաղորդագրություն կուղարկեն այն տղամարդկանց, որոնք «կրքոտ» եւ «լավատես» հատկանիշներով են ներկայանում: Երկու սեռերի համար էլ գրավիչ է հանդիսանում պոտենցիալ զուգընկերոջ «ուրախ» բնութագիրը: