Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ժամանակաից երիտասարդությունը գնալով ավելի ու ավելի է իր կյանքը կապում համացանցին ու գաջեթներին: Տեխնոլոգիաների անխուսափելի ներդրումը կյանքում արտահայտվում է սմարթֆոններից կախվածության մեծացմամբ, հաղորդում է The Huffington Post-ը:

Հարցումը ցույց է տվել, որ ուսանողները չեն պատրեկացնում իրենց կյանքն առանց համացանցի: Aruba Networks-ը հետազոտություն է անցկացրել Մեծ Բրիտանիայի մի շարք ուսումնական հաստատությունների պատվերով: Կրթության ոլորտի պաշտոնյաներին հետաքրքիր է եղել տեղեկանալ, որքանով են կարեւոր եւ անհրաժեշտ ժամանակակից ուսանողներին ինտերակտիվ ուսումնական ցանցային ծառայությունները, ինչպեսիք են առցանց դասագրքերն ու վիրտուալ դասախոսությունները, հաղորդում է Russia Today-ը:

Պարզվել է, որ ուսանողների ավելի քան կեսը ցանկություն են հայտնել ուսանոլ առանձին: Նրանց 20 տոկոսը խոստովանել է, որ օրական ավելի քան 5 ժամ անցկացնում է ինտերնետում:

44 տոկոսը նախընտրում է դասախոսությունները ձայնագրել սմարտֆոններում, ոչ թե գրել սովորական գրիչով: ԱՄՆ-ում հարցված ուսանողների 26 տոկոսը խոստովանել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց սմարթֆոնի: Ընդ որում միայն 20 տոկոսն է նշել, որ չի կարող ապրել առանց սննդի: