Արգենտինայում Երկրի ամենախոշոր արարած համարվող դինոզավրի քարացած ոսկորներ են հայտնաբերել։
Ազդրոսկրերից դատելով՝ կենդանու երկարությունը հասել է 40 մետրի, հասակը՝ 20 մետրի (յոթհարկանի արձրահարկ շենքի), նրա քաշը ենթադրաբար 77 տոննա է եղել (14 աֆրիկյան փղերի քաշին համարժեք), փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ գիտնականների՝ տիտանոզավրի այս նոր տեսակը սկիզբ է առել վերին կավճային շրջանից։




























