Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հարակից տարածքում՝ Դարբ գետի ափին, ծառեր են հատում: Այս մասին «ԷկոԼուրին» հեռախոսով ահազանգել է այդ տարածքով անցնող մի քաղաքացի․«Ճանապարհի աջ հատվածում, գետի հունի մոտ հաստաբուն ծառեր են հատում: Մոտ 20 հատված ծառ տեսա։ Մի հատ էլ Արենիի մոտ ծառերով բեռնված բեռնատար տեսանք»:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: