Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ մայիսի 17-ի դրությամբ Սոմայի ածխահանքում զոհված հանքափորների պաշտոնականթ իվը 299 է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը նշել է, թե Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած վթարը Թուրքիայի հանքերում տեղի ունեցած ամենամեծ աղետն է։

Նախարարը նշել է, թե մայիսի 17-ի դրությամբ Սոմայի ածխահանքում զոհված հանքափորների թիվը կազմում է 299։  Նա պնդել է, թե հանքում է մնացել դեռեւս 3 հանքափոր, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է։