Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 13.35-ին, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլգ-անոց ներարկիչ` 4.3 մլգ դարչնագույն հեղուկով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ Հայկ Մ.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























