Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, մայիսի 16-ին, ժամը 09.00-ին, Ներքին Չարբախի թիվ 249 հողատարածքից բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 118 (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:




























