Կենտրոնականի բաժնում, մայիսի 12-ին ոստիկանության հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց Գրիգոր Ս.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է 36-ամյա Աննա Խ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.30-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:




























