Ոստիկանության Սպիտակի բաժնում, մայիսի 10-ին հաղորդում էր ստացվել մի խանութից եւ նույն շինությունում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ Ջրաշենի փոստային բաժանմունքից կատարված գողության մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 13.45-ին, մեղայականով բաժին է ներկայացել 23-ամյա Հրայր Ղ.-ն եւ հայտնել, որ գողությունները կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Հրայր Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























