Դարյալյան կիրճում լեռնային զանգվածի փլուզման հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, երեք թուրք աշխատող է զոհվել, որոնք աշխատում էին ՀԷԿ-ի շինարարությունում: Բացի այդ, տեղեկություններ են տարածվել, որ տուժել են նաեւ թունելում գտնվող անձնինք, որոնց դեռ չի հաջողվում դուրս բերել:

Դարյալյան կիրճում լեռային զանգված է անջատվել ու փակել է Թերեք գետը: Այն փակել է գետը, ինչի հետեւանքով կիրճում կարող է ցեխ լցվել: Կազբեգիի վարչության ղեկավար Շալվա Էլոշվիլիի տեղեկությունների համաձայն՝ սահմանային կետերից մարդկանց տարհանում են: Ուղեւորներին արդեն տարհանել են, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

«Իրավիճակն անելանելի է: Կիրճը ցեխով է լցվում: Ենթադրվում է, կան նաեւ զոհեր, սակայն հստակ տեղեկություններ դեռ չունենք»,- հայտարարել է Շալվա Էլոշվիլին: