Ուելշ ընտանիքի զարմանքին սահման չկար, երբ ռեստորանում սպասարկման համար հաշվում զեղչ հայտնաբերեցին իրենց մեկամյա դստեր՝ Իվիի լավ պահվածքի համար:

Ճապոնական Կարինո բիստրոն գտնվում է կանադական Կալգարի նահանգի հյուսիս-արեւելքում: Ալիսիա Ուելշն ամուսնու՝ Դեյլիի եւ մեկամյա դստեր հետ որոշել էր այնտեղ տոնել Մայրերի օրը: Հաշվի վրա նշված էր. «Երեխաների դաստիարակություն՝ -5 դոլար», հաղորդում է «Russia Today»-ը:

«Նախկինում երբեք նման բան չեմ տեսել: Սա հաճելի անակնկալ էր»,- պատմել է Ալիսիա Ուելշը «CBC» հեռուստաալիքին: Ալիսիայի ամուսինը նույնիսկ նկարել է հաշիվն ու տեղադրել «Reddit» պորտալում: Պատմությունն արագ տարածվել է Համացանցում, հատկապես Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

Հաստատության տնօրեն Տոշի Կարինոն հեռուստաալիքին հաղորդել է, որ երեխաների լավ դաստիարակության զեղչը գործում է մոտ մեկ տարի: «Ռեստորանը շատ փոքր է, նախատեսված է 35 հոգու համար, սեղանների միջեւ հեռավորությունը փոքր է»,- պատմել է նա՝ պարզաբանելով, թե ինչու է երեխաների լավ վարքագիծն այդքան կարեւոր: