Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մյիսի 17-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում` երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 MO 766 համարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 08 ՏՕ 095 համարանիշի, «ՎԱԶ-2104» մակնիշի 34 OR 522 համարանիշի եւ «Օպել Աստրա» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Աստրա» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարել է (գազի բալոնը դատարկվել է):




























