Մայիսի 18-ին Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ին կնվազի 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում մայիսի 18-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը` +26+28 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Կոտայքում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Գեղարքունիքում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Լոռիում` գիշերը` +6+10, ցերեկը` +19+24,

Տավուշում` գիշերը` +9+14, ցերեկը` +25+29,

Արագածոտնի լեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,

Արարատում` գիշերը` +13+16, ցերեկը` +26+29,

Արմավիրում` գիշերը` +13+16, ցերեկը` +26+29,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +13+16, ցերեկը` +26+29,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը` +26+31,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,

Լեռնային Ղարաբաղում` +12+16, ցերեկը` +22+27: