Բրազիլիայի հյուսում գտնվող Արակաժու քաղաքի բանտերից մեկում ապստամբած կալանավորները 122 հոգու պատանդ են վերցրել, հաղորդում է «Agence France-Presse»-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Ապստամբել է բանտի միայն մի թեեւը»,- գործակալությունը մեջբերում է հաստատության պաշտոնական ներկայացուցիչ Սանդրա Մելոյին:
Ինչպես նշվում, պատանդներից 118-ը կալանավորների հարազատնր են, որոնք այցելության էին եկել, մյուսը չորսը հաստատության աշխատակիցներ են: Չի նշվում, թե ինչ պահանջներ են ներկայացնում հանցագործները:
Հաստատության ներկայացուցչի խոսքով՝ այս պահին իրավիճակն արդեն կայուն է, պատանդներին ազատ արձակելու բանակցությունները քիչ անց կվերսկսվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ճշտվում են միջադեպի այլ մանրամասներ:




























