Ուկրաինական «Աջ սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է «Դոնբաս-2» գումարտակի ստեղծման մասին: Ստորաբաժանման խնդիրն է լայնածավալ պարտիզանական պատերազմ վարելն Արեւելյան Ուկրաինայի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս մասին Յարոշը հայտարարել է մայիսի 17-ին Առաջին ազգային հեռուստաալիքի եթերում նախընտրական քննարկումների ընթացքում:

«Աջ սեկտորի» առաջնորդը նաեւ հաղորդել է, որ «Ղրիմը եղել է եւ շարունակում է ուկրաինական մնալ», որը վերադարձնելու համար հարկավոր է ակտիվ պարտիզանական պատերազմ վարել: Ընդ որում հարկավոր է օգտագործել «Ղրիմի թաթարների գործոնը»., իսկ ռուսամետ աշխարհազորայիններին պետք է ֆիզիկապես ոչնչացնել: Խնդիրների լուծման համար, նրա խոսքով, ստեղծվում է «Դոնբաս-2»-ը: «Դոնբաս-1»-ը ձեւավորվել էր ապրիլի վերջին:

Նախագահ ընտրվելու դեպքում Դմիտրի Յարոշը խոստացել է Մայդանի ակտիվիստներին նշանակել հիմնական պաշտոններում:

ՀԻշեցենենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 25-ին, կմասնակցեն 23 թեկնածուներ: