Վրաստանում՝ Դարյալի կիրճի մոտ տեղի ունեցած վթարից հետո այսօր՝ մայիսի 18-ին տարհանվել են Հայաստանի եւս 4 քաղաքացիներ: Այսպիսով, տարհանված հայաստանցիների թիվը հասել է 11-ի:

Մայիսի 18-ին, ժամը 11.37-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ եւս 4 քաղաքացի, որոնք, բարեբախտաբար չեն տուժել:

1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)

2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)

3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)

4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. ):

Նշենք, թե  մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն եւ 30-40մ բարձրություն:

Ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ  հնարավոր է հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել (5-6 ավտոմեքենա):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենաներում բացի վարորդներից հնարավոր է լինեն ուղեւորներ, ապա անհետ կորած քաղաքացիների թիվը 6-ից ավելի է:

Ըստ վրացական ԶԼՄ-ների տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորած:

Երեկ երեկոյան տարհանվել էին ՀՀ 7 քաղաքացիներ, որոնք չեն տուժել.

1. Էրիկ Մաթեւոսյան ծնվ. 12.11.2012թ.

2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.

3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.

4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.

5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.

6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.

7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Նշենք, որ վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դարյալի կիրճում լեռնային զանգվածի փլուզման հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, երեք թուրք աշխատող էր զոհվել, որոնք աշխատում էին ՀԷԿ-ի շինարարությունում: