Փրկարար ծառայությունից հայտնում են, թե մայիսի 18-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղբայրության փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել բնակչի դին:




























