Ալբանիայի կենտրոնական մասում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստրերկրյա ցնցումները արձանագրվել են մայրաքաղաք Տիրանայից 43 կմ դեպի հարավ, ժամը 04.59-ին:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավելի ուշ գրանցվել է եւս երկու երկրաշարժ, ավելի փոքր ուժգնության, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավերածությունների եւ տուժածների տեղեկություններ չկան: