Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ավտոգազ» գազալցակայանի սպասասրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները վնասազերծել են գյուրզա տեսակի օձին:

***

Մայիսի 18-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 18-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի թիվ 2 տան պարսպի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: