Սեւան-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին, մայիսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-X» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: