Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 56 տան մոտ, մայիսի 17-ին, ժամը 02.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, մեղայականով բաժին ներկայացած 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: