«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 21-ին ժամը 09.00-ից մինչեւ մայիսի 22-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ եւ Ներքին Շենգավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Սարգսյան, Մայիսի 9-ի, Հ. Հովսեփյան, Մխչյան, Կոտովսկու, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամիի, Մասիսի, Արին Բերդի 2, 4, 5 փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 5-45, Արարատյան 1-50, Եղ. Թադեւոսյան 2, 4, 6, Շիրակի 1-7 համարների ու նրբանցքների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























