Իռլանդացի շնաբույծները պատրաստվում են ապրել նոր կանոններով. 2016թ.-ին նրանց կստիպեն հատուկ էլեկտրոնային չիպեր տեղադրել կենդանիների մեջ: Այդ մասին նշվում է  մայիսի 19-ին հրապարակված օրինագծում, որն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Նախաձեռնության հեղինակները խնդում են, որ չիպի շնորհիվ կենդանու տերը միշտ կկարողանա նույնականացվել կարճ ժամանակում: Սա կարող է կրճատել թափառաշրջիկ շների թիվը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղացի անասնաբույժները վստահեցրել են, որ չիպի տեղադրումն անվտանգ է եւ անցավ: Այն կարժենա 40 եվրո: Կարիքավոր բնակիչների համար, որոնք կներառվեն ծրագրի մեջ, կառավարությունը հատուկ արտոնություններ կսահմանի: Ընդ որում խախտումների համար տուգանքները կհասնեն մինչեւ 1000 եվրոյի:

Բացի այդ, շների ապօրինի մարտերի կազմակերպիչներին իրական ազատազրկումներ են սպառնում: Անգամ հանդիսատես լինելու դեպքում կարող են վարչական պատասխանատվության ենթարկել: