Բաքվի ոստիկանությունը ցրել է դպրոցականների բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բաքվի մարդասիրական տեխնիկական լիցեյի սովորողների ակցիայի պատճառը եղել է դժգոհությունը թեստային քննությունների ընթացքից:
Դպրոցականները լքել են դասարանները եւ սկսել են վանկարկել «հրաժարական», կոչ անելով իրենց տնօրենին հրաժարական տալ:
Իր հերթին, ուսումնական հաստատության տնօրենը, հասկանալով, որ չի կարողանում մանկավարժների կազմի միջոցով հանդարտեցնել բողոքող աշակերտներին, ոստիկանություն է կանչել, որն էլ ցրել է աշակերտների ցուցյը:
Բողոքի ակցիային հիմնականում մասնակցել են 10-11-րդ դասարանի աշակերտներ: Նրանցից մի քանիսը ձերբակալվել են: Դեպքի վայր են ժամանել կրթության նախարարության ներկայացուցիչները, որոնք բանակցություններ են վարում տնօրեն Սանուբար Ալիեւայի հետ:




























