Finnair ավաիընկերությանը պատկանող, Հելսինկիից Նյու Յորք թռչող օդանավը գիշերն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Գալիֆաքսի օդանավակայանում:

Finnair-ի փոխանցմամբ՝ պատճառը եղել է շարժիչներից մեկի անսարքությունը: ԸՆկերությունում նշել են, որ այս տիպի օդանավները կարող են թռչել մեկ շարժիչով, սակայն նման իրավիճակներում անվտանգության նկատառումներից ելնելով նախընտրելի է մոտակա օդանավակայանում վայրէջք կատարելը: