Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը սակրավորներով և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Փրկարարների եւ ոստիկանների կողմից իրականացվել է N զորամասի ադմինիստարատիվ երհարկանի շինության աշխատակցների տարահանում, այնուհետեւ ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների հետ համատեղ զննվել է ամբողջ տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Ժամը 16.40-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են:




























