Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել է տեղի բնակչության երկարակեցության մակարդակով առաջատար երկրների ցանկը:

Առաջին տեղում են տղամարդիկ Իսլանդիայից(81-82 տարեկան), եւ կանայք Ճապոնիայից(87 տարեկան): Հետաքրքիր է, որ ավստրալիացի տղամարդիկ վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականում են, կանայք՝ վեցերորդ:

Ուժեղ սեռի ներկայացուցիչների թվում չորրորդ տեղում են Նոր Զելանդիայի, Իսրայելի, Իտալիայի եւ Սինգամուպրի բնակիչները (80 տարեկան): Նորզելանդուհիները պորտուգալուհիների հետ միասին ութերորդ հորիզոնականում են:

Գիտնականները կարծում են, որ երկարակեցության որոշման կարեւոր ցուցանիշ է երկրում եկամուտների մակարդակը: Վիճակագրության տվյալները վկայում են, որ 2012թ.-ին ծնված տղաները, ովքեր ապրում են եկամուտի բարձր մակարդակ ունեցող զարգացած երկրներում, կարող են ապրել 76 տարի, աղջիկները՝ 82 տարի: Իսկ ահա ավելի քիչ եկամուտ ունեցող երկրի բնակիչ տղամարդիկ կապրեն 16 տարի քիչ՝ 60 տարի, իսկ կանայք՝ 63 տարի: Աղքատության պատճառով մարդիկ չեն կարող նորմալ սնվել եւ անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: