Ըստ հարցումների՝ իլյումինատորի պատուհանից բացվող ամենագեղեցիկ տեսարանը  Նիցցայի օդանավակայանինն է:

PrivateFly պորտալը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում՝ թռչնի թռիչքի բարձրությունից աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը պարզելու համար:

Օդանավակայանի թռիչքուղին Միջերկրական ծովի ափին է: Բացի այդ,  Նիցցայի օդանավակայանին մոտեցող օդանավից կարելի է տեսնել Ալպերը:

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի Անթիլյան կղզիներում գտնվող Սեն Մարտենի օդանավակայանից բացվող տեսարանը: Առաջատարների եռյակը եզրափակում է Շոտլանդիայի օդանավակայանը:

Դա միակ աերոկայանն է, որը մասնավոր օդանավերին թույլ է տալիս  թռչել եւ վայրէջք կատարել ափին, փոխանցում է nakonu-ն` վկայակոչելով  Deplacements Pros-ը:

Բացի դրանից,  լավագույն տասնյակում են  նաեւ Արուբա կղզու (Նիդեռլանդներ), Ջիբրալթարի (Բրիտանիայի ծովափնյա տարածքներ) եւ Լոնդոն Սիթիի (Մեծ Բրիտանիա) օդանավակայանները: