Շատ քչերն են հավատում, որ էլեկտրոնային սիգարետները սովորականից անվտանգ են, պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանց հոդվածը American Journal of Preventive Medicine գիտական ամսագրում է հրապարակվել:
Պարզվել է նաեւ, որ մարդիկ գնալով ավելի հաճախ էլեկտրոնային սիգարետներ են ծխում ոչ թե ծխելը թողնելու, այլ` պարզապես բավականություն ստանալու համար:
200 հազար ծխողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները գիտնականներին թույլ են տվել նման եզրահանգումներով հանդես գալ:
Բացի այդ, պարզվել է, որ 2009թ.-ից ի վեր ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետներ ծխողների թիվն աճել է շուրջ 20 տոկոսով:
Միեւնույն ժամանակ էլեկտրոնային սիգարետներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ 2014թ. վաճառքների ընդհանուր ծավալը 1,8 մլրդ ԱՄՆ դոլարի է հասել, հաղորդում է Gazeta.ru-ն:




























