Երեւանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 44 շենքի դիմաց, մայիսի 18-ին, ժամը 16.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ շարժվելով` մայթեզրի մոտ բախվել է շինարարական աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցի կցորդին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























