Մայիսի 19-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պարսեղովի եւ Ռուստամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























