Երեւանի Մելքումովի փողոցի թիվ 28 շենքի դիմաց, մայիսի 18-ին, ժամը 19.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























