Ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ Հայաստանը միմյանց կարիք ունեն: Այդ մասին Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Հունաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի որոշումն անդամակցել Մաքսային միությանը խոչընդոտ չի հանդիսանում Եվրոպական միություն ինտեգրացման ճանապարհին: «Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է զուգահեռ համագործակցություն զարգացնել ԵՄ հետ տարբեր բնագավառներում. դա կլինի հօգուտ Հայաստանի: Բարեփոխումները հարկավոր են Հայաստանին, կարծքում եմ, ԵՄ-ն միշտ պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանում բարեփոխումների անցկացմանը: Համոզված եմ, որ Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացը Մաքսային Միությանն անդամկցելու պատճառով չէ ընդհատվել»,-նշել է Իոաննիս Տաղիսը՝ հավելելով, որ ուղին բաց է, Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունը կարող է շարունակվել:
Հիշեցնենք, որ երկօրյա այցով Ֆրանսիայի՝ Հայաստանում գտնվող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր. «Հայաստանը կարող է համատեղել Եվրամիության եւ Ռուսաստանի հետ առեւտևրական համագործակցությունը: Անհրաժեշտ է գտնել ասոցացման այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի ՄՄ անդամակցությանը»: Նրա խոսքով՝ դա իրենից մեծ խնդիր չի ներկայացնում:





























