Փրկարար ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացել, որ Վաղարշապատ-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ միջհամայնքային h-13 Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի 12VԼ113  (վարորդ՝ Հ. Վ.) եւ «Նիսսան» մակնիշի 34TQ545 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21-06-ի» ուղեւոր Գ. Խ.-ին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատվել միջին ծանրության: