Կահիրեում գրոհայինները սպանել են երեք ոստիկանի: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի գիշերը` իսլամական «Ալ Ազհար» համալսարանի շրջանում, փոխանցում է Reuters-ը` վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրը:
Հարձակվողները դուրս էին եկել երկու մեքենայից եւ կրակել համալսարանի հարեւանությամբ գտնվող անցակետի ուղությամբ:
Աղբյուրները փոխանցել են, որ վիրավորվել է 11 մարդ, փոխանցում է lenta.ru-ն:
Հարձակումը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, որոնցում ամենայն հավանականությամբ հաղթելու է բանակի նախկին գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Սիսին:
Գրոհայիններն աշխուժացրել են իրենց հարձակումները այն ժամանակից ի վեր, երբ Սիսին կազմակերպել էր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունն անցյալ տարի:





























