Մայիսի 19-ին, ժամը 14.42-ից մինչեւ 20.21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա եւ Տալվորիկ գյուղերում Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի եւ Օհանավան գյուղերում իրականացրել են ընդհանուր 43631 կրակոց:
Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա եւ Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն եւ Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները եւ գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:





























