Ռուսաստանը տարատեսակ հակաքայլեր ունի Արեւմուտքի հնարավոր տնտեսական պատժամիջոցների դեմ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Քանի որ այդ պատժամիջոցների մասին շատ է խոսվում, բնակաբար, մենք էլ մեր կողմից տարբեր սցենարներ ենք մշակում: Դրանցից եւ ոչ մեկը չի կարող աղետալի ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա, թեկուզ, իհարկե, որոշ սահմանափակումներ կարող են բավականին ցավոտ լինել»,- ասել է Մեդվեդեւը` Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում: Նրա խոսքով, ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանը կարող է դիմակայել բոլոր տեսակի պատժամիջոցներին:
«Հարցը միայն նրանում է կայանում, թե դրանից ինչ օգուտ կքաղեն Միացյալ Նահանգները, ինչ օգուտ կստանա ողջ աշխարհը, որ հազիվ է հասցրել 2008թ. բոլորիս հարվածի տակ դրած ճգնաժամի հետեւանքներից վերականգնվել: Ի միջի այլոց, այդ ճգնաժամի նախապատճառը հենց իրենք` Միացյալ Նահանգներն էին», - հավելել է կառավարության ղեկավարը:
Մեդվեդեւը հրաժարվել է հիպոթեզներ կառուցել առ այն, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը` ընդամենը համոզմունք հայտնելով, որ ռուսական տնտեսությունը ամեն դեպքում նշանակալի վնասներ չի կրելու:
«Դրանում ոչ մի կասկած չկա: Ռուսաստանը հարուստ երկիր է, եւ մենք ի վիճակի ենք վերահսկել իրադրության բոլոր տեսակի զարգացումները», - ընգծել է վարչապետը:




























