Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամմու եւ Քաշմիր նահանգի Ռամբամ շրջանում տեղի ունեցած վթարի արդյունքում առնվազն 17 մարդ է մահացել, 34-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Ճանապարհին կից կիրճը գահավիժած ուղեւորատար ավտոբուսի զոհերից 6-ը կանայք են, մեկը` երեխա: Տուժածներից 17-ը ծանր վիճակում են գտնվում: Այս մասին տեղեկությունները ՊՏԻ տեղեկատվական գործակալությունն է հաղորդում:
Ըստ նախնական տեղեկությունների, Ջամմու քաղաքից Սրինագար նահանգի մայրաքաղաքը մեկնող ավտոբուսի վարորդը կտրուկ շրջադարձի պահին կորցրել է ղեկի վերահսկողությունը, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցը 121 մետր բարձրությունից կիրճն է գլորվել:
Մահացու ելքով ավտովթարների թվաքանակով Հնդկաստանն աշխարհում հորիզոնականն է զբաղեցնում: 2011թ. երկրի ճանապարհներին տեղի ունեցած վթարները շուրջ 140 հազար մարդու կյանք են խլել, 2012թ` 150 հազար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով, ավտովթարների մինչեւ 70 տոկոսի պատճառը վարորդներն են:





























