Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 09:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երեւանի բնակիչ Համբարձում Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 ՕM 617 եւ Լոռու մարզի բնակիչ Կարեն Սարիբեկյանի վարած Lexus մակնիշի 031 00 11 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Lexus-ի ղեկին եղել է ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, իսկ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում:

Սարիբեկյանը, չսպասելով Ճանապարհային ոստիկանների աշխատանքների ավարտին, վթարի վայրում հայտարարել է, թե ուշանում է ԱԺ հատուկ նիստից եւ մեկնել է ԱԺ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում