Վրաստանի ՏԻՄ ընտրություններում կպայքարեն 20 կուսակցություն եւ 4 դաշինք, հայտնել է  երկրի ԿԸՀ-ն:

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու են առաջադրել 14 քաղաքական ուժերից:

Ընտրությունները կանցկացվեն խառը՝ մեծամասնական եւ համամասնական կարգով:

Կընտրվի 71 տեղական խորհուրդ (Սակրեբուլո), որոնցում ընդգրկված կլինի 2088 մարդ: Ուղիղ ընտրությունների միջոցով կընտրվեն 12 ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետեր եւ  59 համայնքապետեր:

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք՝ «Վրացական երազանք»;  «Միասնական ազգային շարժում», «Ոչ խորհրդարանական ընդդիմություն» եւ   «Ինքնակառավարումը ժողովրդին», ինչպես եւ 20 կուսակցություն եւ շարժում: