Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը («Մրտ ստվերի հետ», «Եղբայրական ամրոց», «Երկու օր», «Լիկվիդացիա», «Առաքյալը», «Տարաս Բուլբա» եւ այլն)՝ ռուսական խոշոր Central Partnership ընկերության հիմնադիրը, պատրաստվում է նկարահանել «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը, որը կպատմի 1988թ. Սպիտակի երկրաշարժի ողբերգության մասին, «Մարս Մեդիային» հայտնել են Դիշդիշյանի կինոընկերության մամուլի ծառայությունից:
Ֆիլմի դեպքերը զարգանում են Լենինականում: Գլխավոր հերոսներ 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյը հայտնվում են երկրաշարժի էպիկենտրոնում եւ առաջինն օգնություն ցույց տալիս տուժածներին: Ռեժիսոր կլինի Սարիկ Անդրեասյանը («Մայրեր», «Շնորհավոր Նոր տարի, մայրեր», «Հղին»):
Նախատեսվում է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 5 մլն դոլար: Ֆիլմի նկարահանումներին կաջակցի նաեւ Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը:





























