Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը րոպեներ առաջ ինքնաբացարկ է ներկայացրել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն ինքնաբացարկը ներկայացրել է 10 րոպե առաջ:
Նշենք, որ այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ Արա Բուդաղյանը:
Հունիսի 8-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու են միայն Վաչագան Ադունցը, որն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից եւ որին սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եւ անկուսակցական Հրայր Յոլյանը:




























